Նորություններ և Հայտարարություններ

16-05-2018 16:00

2018թ.-ի մայիսի 11-ին Հայաստան-Վրաստան սահմանի անցակետում տեղի ունեցավ Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի կառուցման ծրագրի մեկնարկի հանդիպումը

2018թ.-ի մայիսի 11-ին Հայաստան-Վրաստան սահմանի անցակետում տեղի ունեցավ Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի կառուցման ծրագրի մեկնարկի հանդիպումը

07-05-2018 16:00

Վերջին 19 ամիսներին ճանապարհաշինության ոլորտում գրանցված հիմնական արդյունքները

Վերջին 19 ամիսներին նախարարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը եղել է ճանապարհաշինությունը: Զուգահեռաբար հսկայածավալ աշխատանք է կատարվել հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և նորոգման ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում ապահովվել է այս ոլորտում նախատեսված բոլոր ծրագրերի անընդհատությունը:

07-05-2018 16:00

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակներում 30 տարուց ավելի չնորոգված 6կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվում է։

Շիրակի մարզի Հովունի և Վահրամաբերդ գյուղական համայնքներ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հիմնանորոգման ակտիվ ընթացք է։ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակներում 30 տարուց ավելի չնորոգված 6կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվում է։

05-05-2018 15:00

Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ակտիվ ընթացք է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Կարապետյանը հերթական աշխատանքային շրջայցը կատարեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42կմ ճանապարհահատված։

Հայաստանի ճանապարհների ինտերակտիվ քարտեզ

Ավարտված
Կառուցվող
Պլանավորված