Նորություններ և Հայտարարություններ

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

17-01-2019

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

16-01-2019

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

15-01-2019

Հայտարարվել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ճանապարհահատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ

Նախատեսվում է վերանորոգել Հայաստանի Հանրապետության 7 (յոթ) մարզերի 20 (քսան) համայնքների ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի շուրջ 53 կմ ճանապարհ։

Հայաստանի ճանապարհների ինտերակտիվ քարտեզ

Ավարտված
Կառուցվող
Պլանավորված