Մեր մասին

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1304-Ա որոշմամբ` «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման միջոցով: Կազմակերպությունը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Հյուսիս-հարավ  ճանապարհային  միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  իրավահաջորդն է:

Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են՝ ՀՀ  կառավարության կողմից հավանության արժանացած` ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ և զարգացման (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերի ու աշխատանքների (այսուհետև` ծրագիր), այդ թվում նաև՝  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացումը:

Կազմակերպության հիմնական գործառույթներն են՝
- առանձին տրանշների ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրություն,
- գնումների պլանավորում և իրականացում,
- ծրագրի նախագծերի քննություն, վերանայում և հավանության արժանացում,
- ֆինանսական հսկողություն, ներառյալ ծրագրի հաշվապահության վարում,
- առանձին ծրագրերի մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում,
- օժանդակություն բնապահպանական և սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացմանը,
- ծրագրի իրականացման և արդյունքների մոնիտորինգ և զեկույց,
- նախագծման և շինարարական աշխատանքների վերահսկում,
- ծրագրի արդյունավետ իրականացման ղեկավարում,
- շահագործման և պահպանման մոդելների ներդրում և կառավարում` ներառյալ կատարողականի վրա հիմնված պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
 
Կազմակերպության գլխավոր տնօրենն է .............................. 

 

 

Վերջին նորությունները

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Կարդալ ավելին

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

14-03-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

Կարդալ ավելին