Կապ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը մեծապես կարևորում է ծրագրերի նախապատրաստմամբ և իրականացմամբ հետաքրքրվող անձանց և կազմակերպությունների, ծրագրերի արդյունքում ուղղակի և անուղղակի ազդեցություններ կրող անձանց և այլ շահառուների կողմից ներկայացվող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, որոնք հնարավորություն են տալիս ապահովել պատշաճ հետադարձ կապ և վեր հանել ծրագրերի բացթողումներն ու կատարելագործման հնարավոր մեխանիզմները: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի info@tpio.am էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվող բոլոր նամակները գրանցվում և վերլուծվում են պատասխանատուների կողմից: Նամակներին պատասխան տրվում է դրանք ստանալուց մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներին ու բողոքներին` 15 օրից ոչ ուշ: Ձեր նամակը էլեկտրոնային փոստով ուղարկելու համար անհրաժեշտ է առաջարկվող սյունակում լրացնել Ձեր անունը և էլեկտրոնային փոստի հասցեն` Ձեզ հետ հետադարձ կապ պահպանելու համար: Մեզ հետ կարող եք կապվել նաև սովորական նամակագրությամբ:

  • Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն
  • 7-րդ հարկ, Տիգրան Մեծի պող. 4, 0010 Երևան, Հայաստան
  • +37412 201009 , +37412 201010
  • info@tpio.am