Նորություններ և Հայտարարություններ

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

17-01-2019

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

16-01-2019

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

15-01-2019

Հայտարարվել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ճանապարհահատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ

Նախատեսվում է վերանորոգել Հայաստանի Հանրապետության 7 (յոթ) մարզերի 20 (քսան) համայնքների ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի շուրջ 53 կմ ճանապարհ։

28-12-2018

Հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մուտքագրվել է 3564 դիմում և գրություն, որոնցից 126-ը եղել են քաղաքացիների դիմումներ։

28-12-2018

Հ. Արշակյանն ընդունել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին

Աշխատանքների պատվիրատուն՝ նախարարությունը, կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հանդեպ կատարել է աշխատանքների վճարումների հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները:

26-12-2018

Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։

25-12-2018

Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի տարբերակները

Քննարկման արդյունքում ընտրվել է կամրջի նախագծի լավագույն տարբերակը, որի առնչությամբ առաջարկվել են որոշ լուծումներ և փոփոխություններ։ Մասնագետները տվել են իրենց մեկնաբանությունները, որոնք նախագծողը պետք է հաշվի առնի նախագծի վերջնական տեսքի բերման ժամանակ։

19-12-2018

Նախարարի պաշտոնակատարը այցելել է սահմանամերձ Մովսես-Չորաթան-Նորաշեն համայնքներ

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես-Չորաթան-Նորաշեն համայնքների բնակիչները համոզված են, որ այսուհետ իրենց կենցաղն ու ապրելակերպն ավելի բարեկեցիկ կդառնա։ Տասնամյակներ ի վեր չնորոգված այս գյուղերն իրար կապող ու միջպետական ճանապարհին միացնող 5,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը նորոգվել ու բարեկարգվել է ՀՀ կառավարության և ՀԲ կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։

17-12-2018

Կայացել է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 26-ի 508-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների նիստը

Հանձնաժողովի անդամներին հատկացվել են նախագծային փաստաթղթերը, առաջարկվել է ներկայացնել դրանց վերաբերյալ դիտարկումներն ու կարծիքները։

13-12-2018

Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող ճանապարհը վերանորոգվել է

Հանձնաժողովի անդամ Ավագ Պետրոսյանը նկատում է, որ ճանապարհը վերանորոգվել է բարձր որակով, թերություններ չեն նկատվել։ «Աշխատանքները նորմալ կատարվել են, հիմա պետք է ճանապարհը լավ պահպանվի, սա կարևորագույն հարց է։ Պահպանումը համայնքի, մարզի խնդիրն է»,- ասաց պարոն Ավագյանը։

13-12-2018

Չինացի գիտնականների հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը համակցելու հնարավորությունը

Ինչպես նշեցին հյուրերը, Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքները առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։