Պատասխան՝ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի բաց նամակին

01-08-2018 12:50
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության և հանրության ուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչների միջև մինչ այս արդեն տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում հանգամանալից պարզաբանումներ են տրվել նրանց կողմից հրապարակայնորեն բարձրացված յուրաքանչյուր հարցադրման վերաբերյալ։ Բացի այդ, նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լայն համագործակցության՝ ծրագրի վերաբերյալ նրանց տրամադրելու ցանկացած փաստաթուղթ (բացառությամբ, եթե դրանց տրամադրումը և/կամ հրապարակումը օրենքով կամ պայմանագրերով սահմանափակված չեն)։
 
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ծրագրի պատասխանատուները շահագրգիռ են, որպեսզի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հետ կապված ցանկացած հարց պատշաճ պարզաբանված լինի ինչպես հետազոտական գրասենյակի, այնպես էլ հանրության համար։ 
 
Ի դեպ, հանրության հետ սերտ համագործակցության պատրաստակամության մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Նախարարն խոսել էր հանրային հարթակ ստեղծելու մտադրության մասին, որտեղ ներգրավված անձինք կմասնակցեն այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում նախարարության աշխատանքների շրջանակներում։ 
 
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչներին ևս առաջարկում ենք ներգրավվել նախարարին կից ձևավորվելիք հարթակում, մասնակից դառնալ նախարարության, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող գործընթացներին։
 
Տեղեկացնենք նաև, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պահանջած տվյալների մի մասը տեղադրված է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում (https://tpio.am/am)։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

 

 

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին