ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինաշխատանքների ընթացքին

01-10-2018

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ Թոմաս Հերցի գլխավորությամբ, ինչպես նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներ։ Վերջիններս հանդիպել են կապալառու կազմակերպությունների և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ընկերությունների հետ։

Տրանշ-2-ում կապալառու կազմակերպության՝ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ քննարկվեցին Տրանշ-2-ում իրականացվող աշխատանքների տեմպերին ու որակին առնչվող հարցեր։ Նշվեց, որ Տրանշ-2-ում աշխատանքի տեմպերը գոհացուցիչ չեն։ «Սաֆեժի» աշխատախմբի ղեկավար Բրանիսլավ Դիմիտրիևիչը նկատեց, որ Թոմաս Հերցի վերջին այցելությունից հետո, որ կայացել էր մոտ երկու ամիս առաջ, աշխատանքների տեմպերը դանդաղել են։ Նա նշեց մի քանի պատճառներ, մասնավորապես՝ ենթակապալառուների հետ կապված խնդիրները, հողերի օտարման գործընթացը և այլն։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները չընդունեցին պատճառաբանությունները՝ ընդգծելով, որ նշված խնդիրները չեն կարող խոչընդոտել շինարարական աշխատանքներին։ Նրանք նկատեցին, որ աշխատանքների դանդաղումը պայմանավորված է նախևառաջ կապալառու կազմակերպության կազմակերպչական և ֆինանսական խնդիրներով։  

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցել «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությանն ու տեխհսկողությունն իրականացնող կազմակերպույթանն առկա խնդիրները վերացնելու համար։

ԱԶԲ և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները եղան նաև Տրանշ-3-ում, որտեղ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ քննարկվեց Տրանշ-3-ի կառուցման աշխատանքների ընթացքը. արձանագրվեց, որ այս հատվածում իրավիճակը բավականին բարելավվել է։ Նշվեց, որ հողային աշխատանքների արագությունն ու ծավալը աճել են մոտ 5 անգամ: Ներկաները հույս հայտնեցին, որ մինչև տարվա վերջ աշխատանքների առաջընթացն էլ ավելի մեծ ծավալներ կստանա։

Հանդիպման ավարտին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը կարևորագույն ծրագրերից է, այն բոլորի ուշադրության կենտրոնում է, և պետք է մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել ինչպես աշխատանքների տեմպին, այնպես էլ որակին։

 

Վերջին նորությունները

«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ ստորագրվեց շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր

21-05-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը շնորհավորեց գերմանական կազմակերպության ներկայացուցիչներին մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները գտնվում են գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին

Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները

17-05-2019

Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։

Կարդալ ավելին

Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

16-05-2019

Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։

Կարդալ ավելին