Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

02-07-2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի պատվիրակությանը։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և մասնավորապես ընդգծել, որ հարավային ուղու՝ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը համագործակցության խորացման ու ընդլայման լայն հնարավորություններ է ստեղծում։

Հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցության ծրագրի ղեկավար Անդրեյ Գլավատսկիխը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ հիմնադրամը Հայաստանի հետ ունի գործընկերային հարաբերությունների հաջողված փորձ, ինչը  թույլ է տալիս շարունակել ակտիվ համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Տրանշ-4 ճանապարհատվածի շինարարությունը մասնաբաժիններով իրականացնելու և ՀՀ-ում փորձ ունեցող ընկերություններին ծրագրում ներգրավելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակել Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի կողմից ենթակառուցվածքների բարելավման և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի շուրջ։

 

Նյութը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքից

 

 

 

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին