Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումն ավարտվել է

02-11-2018
Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,67 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։
 
Հիմնանորոգումն արվել է Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը եղել է Արճիսում, անձամբ ծանոթացել կատարված շինարարության որակին։
 
Նախարարի պաշտոնակատարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները ևս այցելել են Արճիս և ուսումնասիրել կատարված աշխատանքները։
 

 
1985թ.-ից ի վեր այս ճանապարհը չէր նորոգվել։ Այս տարվա մարտին մեկնարկած շինաշխատանքներն ավարտվեցին նախատեսվածից 2 ամիս շուտ։ Արճիսն ունի 1200 բնակիչ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Որակյալ ճանապարհները նպաստավոր պայման են նաև գյուղատնտեսական մթերքը տեղափոխելու և իրացնելու համար։
 
Շինարարությունն իրականացրած «Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը Հակոբ Արշակյանին ներկայացրեց կատարված աշխատանքի մանրամասները։
 
Վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողնակներ, նորոգվել է ջրագիծը, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, իրականացվել են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ։

 

Վերջին նորությունները

«Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը ներկայացրեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները

13-11-2018

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը պետք է իր աշխատանքներում ուշադրության կենտրոնում պահի հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված հնարավոր խնդիրները, տարածքում բնակվող մարդկանց սոցիալական հարցերը, շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական և պատմամշակութային հնարավոր ազդեցությունները։

Կարդալ ավելին

Վրացական կողմի հետ քննարկվեցին «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր

12-11-2018

Նոյեմբերի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի պետ Իրակլի Կարսելաձեի և պետի տեղակալ Լևան Կուպատաշվիլիի հետ։

Կարդալ ավելին

«Կորսան Կորվիամ»-ի տնօրենի հետ քննարկվեցին Տրանշ-1 և Տրանշ-2-ում շինարարության որակին առնչվող հարցեր

06-11-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը հանդիպել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1 և Տրանշ-2 հատվածների կապալառու կազմակերպության՝ «Կորսան Կորվիամ» ընկերության տնօրեն Ժոզե Ալբերտո Կարասկոյի հետ։

Կարդալ ավելին