Ագարակի 8 կմ հատվածի կառուցման համար պատրաստվել և ԱԶԲ-ին է ներկայացվել հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը

03-02-2020

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 29+600- կմ37+544.68 (ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ համայնք) 8 կմ հատվածում իրականացվել է ճանապարհի ծրագծի փոփոխության՝ տարածքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար։

Տեղեկացնենք‚ որ ավարտվել են նշված 8 կմ հատվածի մանրամասն նախագծման աշխատանքները, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան` նախագիծն անցել է հատուկ համալիր փորձաքննություն‚ և ստացվել է ՀՀ կառավարության 26.04.2018թ. N 508-Ա որոշմամբ ստեղծված փորձաքննական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Նախագծի հիման վրա իրականացվել է նախագծի մանրամասն չափագրում և հետազոտություն (գույքագրում‚ մարդահամար, սոցիալ-տնտեսական հետազոտություն, անշարժ գույքի գնահատում և այլն):

Ճանապարհահատվածի ծրագծի փոփոխությունն առաջացրել է Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրին (ՀՕՏԾ) առանձին լրացում կատարելու անհրաժեշտություն։ Նախագծի ազդեցության գոտում գտնվող տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ ՀՀ կառավարության 626-Ն որոշմամբ:

Ինչպես նշեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը‚ Ագարակի 8 կմ ճանապարհահատվածի կառուցման համար հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրն արդեն պատրաստվել է, ներկայացվել է ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության՝ Ասիական զարգացման բանկի հաստատմանը։ Այն դեռևս գտնվում է բանկի ուսումնասիրման փուլում։ Ըստ մշակված ծրագրի՝ ազդեցության է ենթակա 299 հող։

Ասիական զարգացման բանկի հավանությունը ստանալուց հետո Ագարակի 8 կմ հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության ուսումնասիրմանն ու հաստատմանը, որից հետո կմեկնարկի օտարման գործընթացը։ Ըստ Լիլիթ Դիլանյանի՝ որոշակի խնդիրներ են առաջացել կադաստրային անճշտությունների հետևանքով, ինչի պատճառով մոտ 120 հողերի հետ կապված ՀՕՏԾ-ն հնարավոր չէ ամբողջական իրականացնել։ Հետագայում կադաստրային ճշգրտումները կատարելուց և իրավունքի նոր գրանցումներ կատարելուց հետո ուսումնասիրությունները կշարունակվեն:

Ասիական զարգացման բանկի քաղաքականության համաձայն՝ ծրագրի իրականացման այն հատվածներում, որտեղ առկա է հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտություն, ծրագրի իրականացման կազմակերպության կողմից հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի բոլոր փուլերում պետք է իրականացվեն հանրային լսումներ։ Ազդեցության ենթակա անձանց պետք է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկություններ տրամադրվեն ՀՕՏԾ պլանավորման գործընթացի, ինչպես նաև իրականացման ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվում են հանրային լսումներ` ապահովելու համար ազդեցության ենթակա անձանց մասնակցությունը և իրազեկումը նշված ընթացակարգերի, փոխհատուցման տրամադրման վերաբերյալ:

Վերջին նորությունները

Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

23-03-2020

Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20-03-2020

Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

Կարդալ ավելին

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20-03-2020

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին