«Սուարդի» ընկերությունը հանրային լսում էիրականացրել Ախթալայում

03-07-2019

Հուլիսի 2-ին Ախթալա համայնքում տեղի է ունեցել հանրային իրազեկման հանդիպում։ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (#Մ6) երկրորդ՝ Թումանյան-Վրաստանի սահման հատվածի լոտ-3-ի կապալառու կազմակերպության՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին բոլոր այն աշխատանքների մասին, որ առաջիկայում իրականացվելու է իրենց կողմից։ Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհային պատվածքի լրիվ վերակառուցում, որոշ հատվածներում իրականացվելու են ճանապարհի լայնացումներ, վերանորոգվելու են կամուրջներ։ Կատարվելու է գազատար խողովակների, օպտիկական մալուխների տեղափոխում կամ նորերի տեղադրում, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։ 

Շինարարությանը զուգահեռ կատարվելու են նաև որոշակի բնապահպանական և սոցիալական գործողություններ՝ մթնոլորտում փոշու պարունակության ստուգում, հանրության հետ մշտական կապ՝ շինարարության ընթացքում նրանց մոտ առաջացած խնդիրները լուծելու նկատառումով և այլն։ 

Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը «Սուարդի» ընկերության ներկայացուցիչներին ուղղեց համայնքին հետաքրքրող մի շարք հարցեր՝ ստանալով դրանց պատասխանները։ Նա կարևորեց համայնքի և շինարարի սերտ համագործակցությունը՝ նշելով, որ այդ դեպքում ավելի հեշտությամբ կլուծվեն առաջացող հարցերը։ 

Հանդիպմանը մասնակցում էին նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, շինաշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատու «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ։ 

Վերջին նորությունները

Մասնակցություն՝ ԵՄ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին

15-07-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Բաթումիում տեղի ունեցած «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին։

Կարդալ ավելին

ՎԶԵԲ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում կառուցվելիք ճանապարհահատվածի նախատեսվող ծրագիծը և տեղանքը

15-07-2019

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները հյուրերի հետ զրույցում նշեցին, որ նշված օբյեկտների կառուցումը բնապահպանական ազդեցություններ չի պարունակում։

Կարդալ ավելին

ԱԶԲ ներկայացուցիչն անցկացրել է գնումների թեմայով սեմինար

10-07-2019

Ասիական զարգացման բանկի մասնագետը խոսել է գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության, գնումների պլանի, մրցութային փաստաթղթերի, մրցութային հայտերի գնահատման, պայմանագրի շնորհման և այլ թեմաների մասին։

Կարդալ ավելին