ԱԶԲ-ում քննարկվեցին բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը

03-10-2018

Հոկտեմբերի 2-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) երևանյան գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Սա այս տարի նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն էր Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հետ։ Նման քննարկումները լավ հնարավորություն են ընձեռում կատարված աշխատանքը ներկայացնելու, մարտահրավերները վերլուծելու, դրանց հնարավոր լուծումները գտնելու համար։   

 

 

Վերջին նորությունները

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

22-07-2019

Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

19-07-2019

Նախարարը կարևորել է տեխհսկողությունն իրականացնող ընկերության դերը ճանապարհաշինական աշխատանքներում։

Կարդալ ավելին

Հանդիպում ԵՆԲ ներկայացուցիչների հետ

18-07-2019

Հյուրերը ծանոթացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հետ կապված հարցերին։

Կարդալ ավելին