Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Թալինի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ

03-11-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կառուցումն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, աշակերտներ Թալին համայնքից, կամավորներ Թալինի հարակից տարածքում իրականացրին ծառատունկ։ Տնկվեց ավելի քան 580 ծառ, որից 150-ը՝ դեկորատիվ, մյուսները՝ պտղատու: Տնկված ծառատեսակներն են՝ բարդի, հացենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, նշենի։

Նշենք, որ համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեղմացուցիչ միջոցառումների` պահանջվում է ճանապարհի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն տնկել 10-ը։ Ծառատունկից հետո 3 տարի շարունակ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, պետք է իրականացնի տնկիների խնամք։

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը նշում է. «Ծառատունկը կազմակերպվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում, սակայն խորհրդակցեցինք նաև Թալինի քաղաքապետարանի հետ, որը նպատակահարմար գտավ այս տարածքում պտղատու այգի տնկել։ Եվ հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները՝ ընտրեցինք այն ծառատեսակները, որոնք կարող են այստեղ աճել։ Ինչ վերաբերում է ծառերի խնամքին, ապա ջրագիծ է անցկացվելու, որպեսզի ոռոգման խնդիր չլինի։ Տարածքը նաև ցանկապատվելու է։ Երեք տարի շարունակ այգին մեր հսկողության ներքո է լինելու»,- ասաց Արթուր Հարությունյանը։

Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը նշում է, որ ուրախ է քաղաքին հարակից տարածքում հանրային այգի հիմնելու առթիվ՝ նշելով, որ իրենք նույնպես խնամելու են տնկիները։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության բնապահպանական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Գևորգ Աֆյանը տեղեկացրեց, որ նշված տարածքում հատվել է 32 ծառ, որի փոխարեն, ծրագրի պահանջների համաձայն, տնկվում է 320 ծառ, իսկ մնացած 260-ը տնկվում է համայնքի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։ Այս տարվա գարնանը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատվածում՝ Մարալիկ բնակավայրի սահմաններում (Լանջիկ-Հայրենյաց ճանապարհահատվածին կից), տնկվել է նաև 1200 ծառ և թուփ։

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին