Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն այցելել է Տրանշ-3

04-02-2019

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներն այցելել էին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն։ Կազմակերպության ղեկավարության հետ բանկի պատվիրակները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ ԵՆԲ ֆինանսավորմամբ կառուցվող հատվածի շինարարության ընթացքը։

Քննարկումից հետո Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն ու Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, Մարալիկում հանդիպում ունեցել Տրանշ-3-ի շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

Բանկի պատվիրակները շինարարի, տեխհսկողի և պատվիրատուի հետ քննարկել են 2018թ. հուլիսին Հայաստան կատարած իրենց վերջին այցից հետո շինաշխատանքների առաջընթացին, ծավալներին, որակին, ժամկետներին առնչվող հարցեր։

Կապալառուն նշել է, որ իրենց է միացել լրացուցիչ թիմ, համալրվել է շինտեխնիկան, և եղանակային պայմանների բարելավման պես ամբողջ հզորությամբ կվերսկսեն ճանապարհաշինական աշխատանքները։

 

Վերջին նորությունները

Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

24-06-2019

2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

21-06-2019

Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Կարդալ ավելին

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

19-06-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

Կարդալ ավելին