Հանդիպում՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Դոնգ-Սու Պյոյի հետ

05-02-2020

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Դոնգ-Սու Պյոյի գլխավորությամբ‚ այցելել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ‚ հանդիպել աշխատակազմի հետ։

ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը պարոն Պյոյին ներկայացրել է կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները՝ նշելով‚ որ ճանապարհաշինական ոլորտում աշխատանքներ իրականացնող երկու կազմակերպությունները միավորվել են և այսուհետև հանդես են գալու որպես «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ՝ կատարելով վարկային և պետական բյուջեից հատկացվող միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։

Պարոն Պյոյի հետ քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ու Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։ Մասնավորապես‚ հատուկ անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ներկա փուլերին‚ առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին։  

Վերջին նորությունները

Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

23-03-2020

Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20-03-2020

Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

Կարդալ ավելին

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

20-03-2020

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին