Չինական հոլդինգը ցանկանում է մասնակցություն ունենալ «Հյուսիս-Հարավի» կառուցմանը

05-03-2019

արտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ: 

Սին Մենը ներկայացրել է ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում հոլդինգի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրության ոլորտները Հայաստանում: 

Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում: 

Սին Մենն ասել է, որ հաշվի առնելով իրենց ընկերության ունեցած մեծ փորձը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում լեռնային տեղանքում և սեյսմիկ գոտիներում թունելներ և կամուրջներ կառուցելու առումով, ցանկանում են մասնակցություն ունենալ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, ինչպես նաև պատրաստ են այդ նպատակով արտոնյալ պայմաններով չինական վարկային և դրամաշնորհային միջոցներ ներգրավել:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:

 

Վերջին նորությունները

Հանրային իրազեկման հանդիպումների ժամանակացույց

19-04-2019

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Շիրակի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին:

Կարդալ ավելին

Ապրիլի 17-ին Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

16-04-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 17-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Հանրային իրազեկման հանդիպում Տրանշ-5-ի շրջանակում

15-04-2019

Ներկաները ծանոթացան նաև նախնական նախագծին, անդրադարձան իրենց հուզող հարցերին՝ ստանալով պատասխաններ։

Կարդալ ավելին