Ուսումնասիրվել է երաշխիքային ժամկետում գտնվող ճանապարհահատվածը

05-08-2019

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ հիմնանորոգված հատվածը (հիմնանորոգումն ավարտվել է 2018թ. դեկտեմբերի վերջին) շինարարական աշխատանքների ավարտից ի վեր մեկ տարի շարունակ գտնվելու է թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում։ Այս ընթացքում Մ-6 Վանաձոր -Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ0+000 - կմ38+450 հատվածում շինարարական աշխատանքներ իրականացրած կազմակերպությունները թերությունների ի հայտ գալու դեպքում պարտավոր են իրենց միջոցներով վերացնել դրանք։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ինժեներները առկա վիճակն ուսումնասիրելու նպատակով պարբերաբար արցելում են նշված ճանապարհահատված։ Օգոստոսի 2-ին կատարված այցելության ընթացքում արձանագրվել է, որ ճանապարհը հիմնականում գտնվում է լավ վիճակում։ ՊՈԱԿ-ի ինժեներների արձանագրմամբ՝ հուլիսի 29-ին ճանապարհի 29-րդ կիլոմետրում բեռնատար գնացքի շարժակազմի վթարի հետևանքով վնասվել են հողային պաստառը, եթևեկելի մասի ասֆալտբետոնե պատվածքը և մետաղական արգելափակոցները (վնասվել է ճանապարհի շուրջ 200 մ երկարությամբ հատված)։ Տվյալ պահին երկաթգծի պատասխանատուների կողմից իրականացվում էին վթարի հետևանքների վերացման աշխատանքներ (դրանք դեռ չէին ընդգրկում վնասված ճանապարհահատվածը)։ ճանապարհահատվածի որոշ հատվածներում բացակայում էին տեղադրված ճանապարհային նշանները և մետաղական արգելափակոցների վրայի լուսաանդրադարձիչները։

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին