Երկարաձգվել է «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը

06-12-2018

Դեկտեմբերի 6-ին գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ծրագրով նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում Դեբետ գետի վրա նոր կամուրջ կառուցել: Կամրջի կառուցման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է երկու՝ նախագծման և շինարարության մրցույթ և տեխնիկական վերահսկողության մրցույթ, որի արդյունքում կնքվել են համապատասխան պայմանագրերը: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12 և թերությունների համար պատասխանատվության համար՝ 24 ամիս, ուստի անհրաժեշտ է վարկի հասանելիության ժամկետը երկարաձգել 3.5 տարով՝ մինչև 2022թ. մայիսի 23-ը:

 

 

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին