Ուշադրություն. «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

07-03-2019
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում այսօր՝ մարտի 7-ին իրականացվում են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 14:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ 
 
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
 
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ 
 
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգումից հետո Մ6 ավտոճանապարհը կդառնա ավելի ապահով և հարմարավետ

07-11-2019

Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում իրականացվում են հաղորդակցուղիների խրամուղու փորման և խողովակների տեղադրման‚ կոյուղագծի փոսորակի փորման‚ գազատարի տեղափոխման աշխատանքներ‚ ինչպես նաև՝ ճանապարհի` ջրով ցողում՝ շինարարության ընթացքում փոշու պարունակությունը նվազագույնի հասցնելու համար։

Կարդալ ավելին

Արարատի մարզում վերականգնվում է 10 կմ կենսական նշանակության ճանապարհ

04-11-2019

Աշխատանքների ընթացքում մաքրվել է ջրանցքի հունը‚ որտեղից մոտ 120 մեքենա աղբ է տեղափոխվել։ Շինարարները հուսով են‚ որ մաքրելուց հետո հարակից գյուղերի բնակիչներն այդ վայրն այլևս որպես աղբավայր չեն ծառայեցնի։

Կարդալ ավելին