Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը

07-12-2018

Հայաստան-Վրաստան սահմանի անցակետում տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը: Ներկա էին Հայաստանի և Վրաստանի կողմից պատվիրատուի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների դեպարտամենտի աշխատակիցները, կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, կամրջի շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության, ինչպես նաև՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով շինհրապարակի կազմակերպման հարցին, քննարկվել և համաձայնեցվել է նախագծային մոտեցումների կոնցեպտը:

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծային աշխատանքների նախատեսվող տևողությունը յոթ ամիս է: Շինարարական աշխատանքները կսկսվեն նախագծման աշխատանքների և համապատասխան հաստատումների ստացումից հետո և կտևեն մեկ տարի:

 

Վերջին նորությունները

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին