Տեղի ունեցավ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի ֆինանսական առաջարկների բացումը

08-02-2019

Փետրվարի 7-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի «Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ-4)» ծառայությունները ձեռք բերելու նպատակով հայտարարված միջազգային բաց մրցույթի ֆինանսական առաջարկների բացումը։ Մինչ այդ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման հաշվետվության վերաբերյալ ստացվել էր Եվրասիական զարգացման բանկի հաստատումը։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման որակի և գնի վրա հիմնված ընտրություն ընթացակարգով միջազգային բաց մրցույթ:

Մրցույթը բաղկացած էր մի քանի փուլից։ Առաջին փուլում մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության հայտեր էր ներկայացրել 18 խորհրդատվական կազմակերպություն։ Գնահատման առաջին փուլից հետո հաջորդ փուլ էր անցել 6 խորհրդատվական կազմակերպություն, որոնց տեխնիկական և ֆինանսական հայտ ներկայացնելու հրավեր էր ուղարկվել։ Հայտեր էին ներկայացրել 5 խորհրդատվական կազմակերպություններ: Նշված կազմակերպությունների լիազորված անձինք ներկա էին փետրվարի 7-ին կայացած մրցութային հանձնաժողովի նիստին։

Ֆինանսական առաջարկների բացումից հետո մրցութային հանձնաժողովն առաջիկայում կիրականացնի հայտերի համակցված գնահատում, որն ամփոփելուց հետո կսկսվեն պայմանագրային բանակցությունները:  

 

Վերջին նորությունները

Հանրային իրազեկման հանդիպումների ժամանակացույց

19-04-2019

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Շիրակի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին:

Կարդալ ավելին

Ապրիլի 17-ին Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

16-04-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 17-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Հանրային իրազեկման հանդիպում Տրանշ-5-ի շրջանակում

15-04-2019

Ներկաները ծանոթացան նաև նախնական նախագծին, անդրադարձան իրենց հուզող հարցերին՝ ստանալով պատասխաններ։

Կարդալ ավելին