Ուսումնասիրվել է երաշխիքային ժամկետում գտնվող ճանապարհահատվածը

08-05-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ինժեներական թիմն այցելել է Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ հատված, որի հիմնանորոգման աշխատանքները միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում ավարտվել են 2018թ. դեկտեմբերի 24-ին։ Շինաշխատանքների ավարտից հետո մեկ տարի ճանապարհահատվածը գտնվում է թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում։ Այդ ընթացքում նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ իրականացրած կազմակերպությունները թերությունների ի հայտ գալու դեպքում պարտավոր են իրենց միջոցներով վերացնել դրանք։

ՊՈԱԿ-ի ինժեներներն արձանագրել են, որ միջպետական ճանապարհի վերականգնված մոտ 38 կմ հատվածը գտնվում է լավ վիճակում, որոշ հատվածներում միայն նկատվել են կողային առուների մաքրման, լանջերից կուտակված թափվածքների հեռացման, կողնակների լրացման և հարթեցման, որոշ տեղամասերում մետաղական արգելափակոցների վրա լուսային անդրադարձիչների բացակայության, սյուների և պարապետների ներկման հետ կապված խնդիրներ։

Ճանապարհահատվածը հիմնանորոգած կապալառու կազմակերպություններն առաջիկայում կվերացնեն նշված թերությունները։

 

Վերջին նորությունները

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին

Այցելել են Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատված, տեղում ուսումնասիրել վերակառուցվելիք ճանապարհահատվածը

14-10-2019

Վերադարձին կողմերն ամփոփել են այցելության արդյունքները, հստակեցրել աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Կարդալ ավելին