Արձանագրվել է տնկված ծառերի բարձր կպչողունակություն

08-08-2019

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն նախատեսված է տնկել 10 ծառ։ Այս մասին ամրագրված է ծրագրի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև 2017թ. հոկտեմբերին կնքված պայմանագրում, որով «Էյ Թի Փի»-ն պարտավորվել է երեք տարիների ընթացքում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացնել ծառերի տնկման և հետագա խնամքի աշխատանքներ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում Թալին-Մարալիկ և Մարալիկ-Գյումրի ճանապարհահատվածներում 2018թ. գարնանը Մարալիկ քաղաքի հարակից տարածքում տնկվել է 1350 ծառ, իսկ 2018թ. աշնանը Թալին քաղաքի հարակից տարածքում՝ 500 ծառ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Տրանշ-3-ի կապալառու և վերահսկողական կազմակերպության ներկայացուցիչները պարբերաբար դիտարկում են իրականացնում՝ պարզելու ծառերի կպչողունակության մակարդակն ու իրականացվող խնամքը։ 2019թ. օգոստոսին համատեղ ստուգայցի ընթացքում հաստատվեց «Էյ Թի Փի» ընկերության արձանագրությունը, համաձայն որի՝ Թալինում տնկված ծառերից պահպանվել են 490-ը, կպչողունակությունը՝ 98 տոկոս, իսկ Մարալիկ քաղաքում պահպանվել է 1180 ծառ, կպչողունակությունը՝ 87 տոկոս։

Նշենք, որ ծառատեսակներն ընտրելիս հաշվի են առնվել տեղի բնակլիմայական պայմանները, բացի այդ, խորհրդակցել են համայնքապետարանների աշխատակիցների հետ։ Տնկվել են ինչպես դեկորատիվ, այնպես էլ՝ պտղատու ծառեր (բարդի, հացենի, խնձորենի, ընկուզենի, նշենի և այլն)։

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին