Հանդիպում ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ

09-07-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի է ունեցել հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակության հետ։ ՎԶԵԲ ներկայացուցիչները Հայաստանում են՝ ծանոթանալու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հետ կապված հարցերին։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները մանրամասն ներկայացրին Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախագծով նախատեսվող աշխատանքները։

Նշենք, որ այստեղ նախատեսվում է կառուցել 3 կամուրջ և 8.7 կմ երկարությամբ Բարգուշատի թունելը։ 2018 թվականի ընթացքում ավարտվել  է մանրամասն նախագծումը, որն անցել է հատուկ համալիր փորձաքննություն և ստացել ՀՀ կառավարության որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՎԶԵԲ ներկայացուցիչները հուլիսի 10-11-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հետ կայցելեն Տրանշ-4՝ Սիսիան-Քաջարան հատված՝ դիտարկելու առաջարկվող նոր ճանապարհահատվածի նախատեսվող ծրագիծը և տեղանքը։

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին