Հանրապետության 7443 կմ ճանապարհների վրա կատարվել են ճանապարհային պատվածքի երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումներ

09-09-2019

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում, որի համար համապատասխան տվյալների հավաքագրման նպատակով ծրագրով նախատեսված է նաև ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրության իրականացում։ Ուսումնասիրության կատարման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից  ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, հավաքագրված տվյալների մուտքագրման մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ:

Ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է ճանապարհների երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումների իրականացում, սկսվել է 2018թ. սեպտեմբերից, և 2019թ. ամռանն արդեն ավարտվել էին ՀՀ ամբողջ  ճանապարհային ցանցի երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումները: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում ձեռք բերված համապատասխան սարքավորումներով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթևեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։

Կազմվել են իրականացված չափումների վերաբերյալ հաշվետվություններ բոլոր մարզերի համար։ Ներկայում կատարվում է հավաքագրված տվյալները մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ մուտքագրելու և տվյալները վերամշակելու գործընթացը:

Տեղեկացնենք, որ նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար կարևորվում է ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազայի ստեղծումը, և այդ հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո։

Վերջին նորությունները

Քննարկվել է Բագրատաշենի նոր կամրջի նախագիծը

23-09-2019

Հանդիպման օրակարգում էին՝ բնապահպանական, շինհրապարակը ցանկապատելու, սահմանապահ ծառայության հետ աշխատանքի, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Վերականգնման աշխատանքները շարունակվում են

20-09-2019

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են վերականգնվել կենսական նշանակության ճանապարհներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին