«ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվել է ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար

09-10-2018

Հոկտեմբերի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն ընդունել է իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիին: Քննարկվել են «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հետ կնքված պայմանագրին առնչվող հարցեր։ Ըստ պայմանագրի՝ «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի շրջանակներում հանրապետության ճանապարհների (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման, Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր և այլն) ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետրի վրա մինչև հոկտեմբերի 21-ը պետք է տեղադրի 3892 ճանապարհային նշաններ։

Ֆիլիպո Դուցիոնին նշել է, որ ճանապարհային նշանները պետք է ուղարկվեն Իտալիայից, սակայն առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ։ Ճանապարհային նշաններն այս պահին բարձվում են, և առաջիկա մեկ-երկու օրերին կուղարկվեն Հայաստան։ Ֆիլիպո Դուցիոնին շեշտեց, որ իրենք մատակարարելու են տեխնիկական մասնագրերին համապատասխան, բարձրորակ նշաններ։

Ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվեց Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից։ Նշվեց, որ մինչև հոկտեմբերի 21-ը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը ենթարկվելու է տուգանքների։ Ի դեպ, ավելացնենք, որ արդեն իսկ մեկ անգամ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը երկարաձգել է աշխատանքների կատարման վերջնաժամկետը։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը հորդորեց «ՍՈՒԱՐԴԻ»-ին առավելագույն ջանք գործադրել աշխատանքների ընթացքն արագացնելու և պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ։  

 

 

 

Վերջին նորությունները

«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ ստորագրվեց շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր

21-05-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը շնորհավորեց գերմանական կազմակերպության ներկայացուցիչներին մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները գտնվում են գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին

Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները

17-05-2019

Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։

Կարդալ ավելին

Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

16-05-2019

Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։

Կարդալ ավելին