2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Տրանսպորտային ԾԻԿ-ի ծրագրերում գրանցված հիմնական արդյունքները

10-09-2019

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի 2-րդ տարվա համար կնքված շուրջ 62,3 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհահատվածների վերականգնման պայմանագրերից (ընդհանուր արժեքը՝ շուրջ 6,7 մլրդ. ՀՀ դրամ), 2018թ. շահագործման են հանձնվել 25,4 կմ ընդհանուր երկարությամբ 7 ճանապարհահատվածներ:

2019թ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում շահագործման են հանձնվել ծրագրի 2-րդ տարվա մնացած 3 ճանապարհները՝ 36,87 կմ ընդհանուր երկարությամբ և 3,5 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ:

2019թ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հայտարարվել են ծրագրի 3-րդ տարվա 52,2 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհահատվածների շինարարության մրցույթները, որոնց արդյունքում կնքվել են պայմանագրեր 4,5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով: Շինարարության մրցույթների արդյունքում առաջացել է շուրջ 800 մլն ՀՀ դրամի խնայողություն, և Համաշխարհային բանկի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` խնայողության հաշվին իրականացնել 4,8 կմ ընդհանուր երկարությամբ ևս 2 ճանապարհների (Արարատի մարզ) վերականգնում:

Այժմ ընթանում են ծրագրի 3-րդ տարվա թվով 12 ճանապարհների շինարարական աշխատանքները: 2019թ. օգոստոսի 15-ի դրությամբ ընդունվել են շուրջ 409 մլն ՀՀ դրամի կատարողական ակտեր:

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Տրանշ 2-ում՝ Աշտարակ-Թալին հատված՝ 42 կմ  - 2019թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ չեն իրականացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն իսպանական ընկերության հետ լուծել է կապալի պայմանագիրը՝ վերջինիս կողմից պայմանագրի դրույթների բազմաթիվ խախտումների, ինչպես նաև անվճարունակ լինելու պատճառով:

Այժմ կառավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ այլ կապալառուի և/կամ կապալառուների միջոցով Տրանշ 2-ի աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում վերսկսելու և շարունակելու համար:

Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքների մեկնարկից սկսած կատարվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 85%-ը և բետոնյա պատվածքի ընդհանուր ծավալի շուրջ 34%-ը: Կառուցվող ճանապարհի շուրջ 9 կմ հատվածն արդեն իսկ բաց է երթևեկության համար:

Տրանշ 3-ում՝ Թալին-Լանջիկ հատված՝ 18,70 կմ - հունվարից օգոստոս իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 3,0 մլն ԱՄՆ դոլար։

ԼանջիկԳյումրի հատված՝ 27,47 կմ – հունվարից օգոստոս իրականացված աշխատանքների համար վճարվել է է շուրջ 2,5 մլն եվրո։

Տրանշ 4-ում՝ Քաջարան-Ագարակ հատված՝ 32 կմ - 2019թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ավարտվել է նախագծող կազմակերպության ընտրության մրցութային գործընթացը, ստորագրվել է համապատասխան պայմանագիր, և սկսվել են նախագծման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2021 թվականի սկզբին և ավարտել 2023 թվականին:  

 

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր

Թումանյան-Վրաստանի սահման (Բագրատաշենի սահմանային անցակետ) հատված՝ 51,7 կմ - 2019թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ծախսվել է 947,7 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ․ մայիսի 29-ին։ Ավարտը նախատեսված է 2020թ․ նոյեմբերին։

Շինարարական աշխատանքների ներկայիս պայմանագրային արժեքը կազմում է 12,461 մլրդ դրամ։ Այժմ հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքներ։ Կատարողականը 2019թ․ օգոստոսի 30-ի դրությամբ կազմում է 9,97%, ֆիզիկական առաջընթացը՝ 13,8%: Կապալառուների կողմից ներկայացված և ծրագրի ինժեների կողմից հաստատված բոլոր կատարողական ակտերը վճարված են։

Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը կատարված է 99,4 %-ով։ Չորս հողակտորների գործերը գտնվում են դատական կարգով օտարման գործընթացում, և դեռևս վճիռներ կայացված չեն։

 

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագիր

Պատվիրատուները՝ հայ-վրացական կողմերը, հաստատել են Բագրատաշենի սահմանային անցակետում՝ Դեբեդ գետի վրա կառուցվելիք «Բարեկամություն» կամրջի կոնցեպտը։ Հանձնաժողովը կոնցեպտի ընտրությունը կատարել է առաջարկված երեք տարբերակներից։ Կատարվել են տեղանքի գեոտեխնիկական և հիդրոլոգիական հետազոտություններ։ Այժմ պատրաստ է Բագրատաշենի նոր կամրջի մանրամասն նախագիծը, որը վերջնականացման փուլում է։ Նախագիծը պատվիրատուների կողմից հավանության արժանանալուց հետո կներկայացվի համալիր փորձաքննության։

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Բագրատաշենի նոր կամրջի նախագիծը

23-09-2019

Հանդիպման օրակարգում էին՝ բնապահպանական, շինհրապարակը ցանկապատելու, սահմանապահ ծառայության հետ աշխատանքի, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Վերականգնման աշխատանքները շարունակվում են

20-09-2019

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են վերականգնվել կենսական նշանակության ճանապարհներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին