Մասնակցություն ԱԶԲ կողմից կազմակերպված դասընթացին

10-09-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները սեպտեմբերի 9-11-ը մասնակցում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախաձեռնած «Պայմանագրի կառավարում» խորագրով դասընթացին։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը կարևորեց դասընթացի անցկացումը և կարողությունների զարգացումը ծրագրերի ավելի լավ կատարողականի համար։

Եռօրյա սեմինարները նախատեսված են գնումների մասնագետների, ինչպես նաև ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված այլ աշխատակիցների համար: Դասընթացին անդրադարձ է եղել գնումների պլանի, պայմանագրերի կառավարման, բողոքների լուծման մեխանիզմների, գնագոյացման և բազմաթիվ այլ թեմաների։

Վերջին նորությունները

Քննարկվել է Բագրատաշենի նոր կամրջի նախագիծը

23-09-2019

Հանդիպման օրակարգում էին՝ բնապահպանական, շինհրապարակը ցանկապատելու, սահմանապահ ծառայության հետ աշխատանքի, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Վերականգնման աշխատանքները շարունակվում են

20-09-2019

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են վերականգնվել կենսական նշանակության ճանապարհներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին