Հանդիպում «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀՁ-ի ծրագրի կառավարման խորհրդատու Նիկոլաս Ժես-Նիլսենի հետ

10-10-2018

Հոկտեմբերի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ տրանշների շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀՁ-ի ծրագրի կառավարման խորհրդատու Նիկոլաս Ժես-Նիլսենի հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ինժեներական թիմին, շինարարական աշխատանքների որակի բարձրացմանն առնչվող հարցեր։   

Նիկոլաս Ժես-Նիլսենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրին, այստեղ իրականացվող շինաշխատանքներին։

 

Վերջին նորությունները

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին

Այցելել են Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատված, տեղում ուսումնասիրել վերակառուցվելիք ճանապարհահատվածը

14-10-2019

Վերադարձին կողմերն ամփոփել են այցելության արդյունքները, հստակեցրել աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Կարդալ ավելին