Վանաձոր-Թումանյան հիմնանորոգված հատվածը՝ լուսանկարներում

11-06-2019

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան 38,45 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը 2018 թվականի վերջին ավարտվել է, այս հատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2016թ․ սեպտեմբերին։ Մ6-ի Վանաձոր-Թումանյան հատվածում վերանորոգվել է 12 կամուրջ, կառուցվել է 2 նոր կամուրջ, 1 թունել վերակառուցվել է, 2-ը՝ վերանորոգվել։

Ասֆալտապատվել է 31,85 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, կառուցվել և նորոգվել են հենապատերը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, վերանորոգվել են մայթերը, տեղադրվել են մետաղական արգելափակոցներ և ճանապարհային նշաններ, կատարվել է գծանշում, իրականացվել են բազմաթիվ այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Արարատ ճանշին ՍՊԸ և Քոնսթրաքշն Քոմփանի Դորլիդեր ՍՊԸ» ՀՁ-ն, «Ճանապարհ ՍՊԸ և Կամուրջշին ՓԲԸ» ՀՁ-ն և «Կապավոր» ՍՊԸ-ն:

 

 

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին