Հանրային լսումներ՝ «Ագարակ» արգելոցը շրջանցող 8կմ հատվածի կառուցման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ

12-02-2019

Արագածոտնի մարզպետարանում տեղի են ունեցել հանրային լսումներ, որոնց ընթացքում ներկայացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում, Ագարակ քաղաքի մոտ, հնագիտական տեղանքը շրջանցելու համար՝  Մ1 Երևան-Գյումրի-Բավրա մայրուղու մոտ 8կմ ճանապարհահատվածի կառուցման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Մասնակցում էին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը, մարզպետարանի աշխատակիցներ, ազդակիր համայնքների բնակիչներ։

Հիշեցնենք, որ նշված տարածքում իրականացվել են հնագիտական պեղումներ, աշխատանքների ընթացքում բացահայտվել է, որ Ագարակի հնագիտական համալիրը կարող է վնասվել ճանապարհի շինարարության հետևանքով, ուստի կայացվել է որոշում կատարել ուղեծրի փոփոխություն, որպեսզի ապահովվի հնագիտական համալիրի անվտանգությունը:

Թեմայի առնչությամբ արդեն իսկ երեք լսումներ անցկացվել էին։ Հերթական՝ 4-րդ լսումների մասնակիցները ծանոթացան նախատեսվող գործունեության նկարագրին, հիմնական բնապահպանական ռիսկերին, շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումների ծրագրին։

Ներկաները պատասխանեցին ազդակիր համայնքների բնակիչներին հուզող հարցերին։

 

Վերջին նորությունները

Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Բնակչությանը նվազագույն անհանգստություն պատճառելու համար «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի ընթացքում առաջացած փոսերը։

Կարդալ ավելին

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

19-08-2019

Օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

16-08-2019

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Կարդալ ավելին