Քննարկվել է Մ6 միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ընթացքը

12-04-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) լոտ-1-ի կապալառու «Հորիզոն-95»-ի, տեխնիկական հսկողության խորհրդատու «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշնլ» համատեղ ձեռնարկության և «Արցախճան» ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հողերի օտարմանը, նախագծային խնդիրներին, շինարարության ընթացքում բնապահպանական նորմերի պահպանմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։ Անդրադարձ է եղել շինաշխատանքների ընթացքում ծագած հարցերին առավել արդյունավետ ու արագ լուծում տալու մեխանիզմներին:

Վերջին նորությունները

Հանրային իրազեկման հանդիպումների ժամանակացույց

19-04-2019

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Շիրակի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին:

Կարդալ ավելին

Ապրիլի 17-ին Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

16-04-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 17-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Հանրային իրազեկման հանդիպում Տրանշ-5-ի շրջանակում

15-04-2019

Ներկաները ծանոթացան նաև նախնական նախագծին, անդրադարձան իրենց հուզող հարցերին՝ ստանալով պատասխաններ։

Կարդալ ավելին