Հանրային իրազեկման հանդիպումների մասին հայտարարություն

13-02-2019

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր

Տրանշ-2

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

«Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի

Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում

 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Տրանշ-2` Աշտարակ–Թալին ճանապարհահատվածի (կմ29+600-կմ71+500) վերակառուցման աշխատանքների շրջանակներում Ագարակի 8.0 կմ հատվածի պատմամշակութային հնագիտական վայրը շրջանցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու ճանապարհի նախագիծը և  սահմանելու նոր ծրագիծ (կմ29+600-կմ37+544): Ներկայումս ավարտվել են նոր ծրագծի նախագծման աշխատանքները և նախագծային փոփոխությունները  գտնվում են փորձաքննության փուլում: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ավտոճանապարհը հատելու է Արագածոտնի մարզի  համայնքների մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողատեսքերի ու գույքի սահմանները: Տարածքներում ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսություններին ամբողջական և լիարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով ներկայումս մշակվում է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Արագածոտնի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ  շրջանակում ազդեցության ենթակա անձանց իրավունքների, փոխհատուցման սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքարկման գործընթացի մասին:

Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.

Վայր

Ամսաթիվ 

Ժամ

Աղձք – համայնքապետարանի դահլիճ

18.02.2019

11:00

Ոսկեվազ – Արվեստի դպրոց

18.02.2019

16:00

Ուջան – համայնքապետարանի դահլիճ

19.02.2019

11:00

Փարպի - համայնքապետարան

19.02.2019

14:00

Օշական - համայնքապետարան

19.02.2019

15:30

Ագարակ – Մշակույթի տուն

22.02.2019

11:00

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Երևան 0010, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ
Հեռ. +374 (12) 20-10-07, 20-10-10

http://www.tpio.am

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

24-06-2019

2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

21-06-2019

Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Կարդալ ավելին

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

19-06-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

Կարդալ ավելին