Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

14-03-2019

Մարտի 13-ին Բագրատաշենում կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից ներկա էին ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, իրավախորհրդատու Մարյամ Բադեյանը և ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը: Վրացական պատվիրատուի կողմից ներկա էին Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչները, իսկ նախագծման և շինարարության կապալառու և տեխնիկական վերահսկողության խորհրդատու կազմակերպություններից՝ թիմերի ղեկավարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

Կամրջի նախագծային աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվել է 2018թ.-ի նոյեմբերի 30-ին: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12:

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ

24-05-2019

Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00։

Կարդալ ավելին

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

24-05-2019

Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, ժայռապայթեցման աշխատանքների հետևանքով Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Կապալառուները, տեխհսկողն ու պատվիրատուն քննարկեցին կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցեր

24-05-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և նախանշվեցին աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու շինտեղամասերը կապալառուների տնօրինմանը հանձնելու գործընթացը։

Կարդալ ավելին