Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է

13-09-2018

Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտվել են վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ Աշխատանքային հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին նշված ճանապարհահատվածում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածի զննում, ստուգիչ չափումներ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները եղան նաև Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի վերականգնվող մոտ 2,1 կմ ճանապարհահատվածում։ Այստեղ վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։

Ջրաշեն համայնքի բնակիչ Գեղամ Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնում ճանապարհը վերականգնողներին։ «Չեք պատկերացնում՝ ինչ վիճակում էր գտնվում ճանապարհը։ Նույնիսկ մոռացել ենք, թե վերջին անգամ երբ էր այն վերանորոգվել, երևի մի 50 տարի առաջ։ Փոխվել են ամբողջ ջրագծերը։ Պետք է նաև հոգատար լինենք, խնամքով վերաբերվենք ճանապարհին, որպեսզի ավելի երկար ծառայի մեզ»,- ասաց Ջրաշենի բնակիչը։

Նշենք, որ ճանապարհահատվածները վերականգնվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

 

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին