Քննարկվել են Տրանշ-5-ի նախագծին և հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման գործողությունների ընթացքին առնչվող հարցեր

14-01-2020

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում հունվարի 14-ին տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի նախագծման խորհրդատու AIC Progetti S.p.A. (Իտալիա) կազմակերպության ներկայացուցիչ Ֆրանչեսկո դի Պասկուալե Ֆարինայի հետ։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության մասնագետների հետ քննարկվել են Տրանշ-5-ի (ընդհանուր երկարությունը՝ մոտ 62 կմ) նախագծի վերջնականացման աշխատանքների և հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման գործողությունների ընթացքը։ Հստակեցվել են առաջիկա անելիքները։

Նշենք‚ որ Տրանշ-5-ում մեկնարկել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման և օտարման գործընթացի նախապատրաստական փուլը, ազդակիր համայնքներում իրականացվել են հանրային լսումներ, և մեկնարկել են մանրամասն չափագրման հետազոտության դաշտային աշխատանքները:

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը Ֆրանչեսկո դի Պասկուալե Ֆարինային տեղեկացրել է‚ որ ՀՀ կառավարության որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության‚ և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորությունները վերապահվել են «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

 

 

 

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը

13-02-2020

Ընդգծվել է‚ որ ծրագրի իրականացման մարտավարությունն այնպիսին է‚ որ այն ոչ միայն պետք է ժամկետներում և որակով իրականացվի‚ այլև ՀՀ տնտեսությունը և ՀՀ բնակչությունն այդ ծրագրից պետք է ստանան սոցիալ-տնտեսական օգուտներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը

12-02-2020

Միայն 2019 թվականին նշված ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ են տարվել հանրապետության 7 մարզի (Արարատ‚ Արմավիր‚ Տավուշ‚ Վայոց ձոր‚ Շիրակ‚ Լոռի‚ Արագածոտն) 30 բնակավայրով անցնող մի շարք ճանապարհների վրա‚ որոնցից օգտվում է ավելի քան 56 հազար բնակիչ։

Կարդալ ավելին

Պարզաբանում. Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների դժգոհությունը կապ չունի «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ

10-02-2020

Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

Կարդալ ավելին