Ճանապարհաշինության գործընթացում ունեցած ավանդի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից արժանացել են պատվոգրերի

14-01-2020

Ճանապարհաշինության ոլորտի մի շարք աշխատակիցներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից 2019թ. ճանապարհաշինական ծրագրերի իրականացման գործընթացում ունեցած ավանդի համար արժանացել են պատվոգրերի։ Հավաստագրերը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների է հանձնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։

Պարոն Բադալյանը նախարարի և իր անունից շնորհավորել է պարգևատրվածներին՝ նշելով‚ որ անցած 2019 թվականին ճանապարհաշինության ոլորտում բարձր արդյունքներ են գրանցվել‚ ինչը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և համապատասխան ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունք է։ Պարոն Բադալյանը շեշտել է‚ որ 2020 թվականին նույնպես շատ անելիքներ ունեն ճանապարհաշինության ոլորտում‚ և համոզմունք է հայտնել‚ որ համատեղ աշխատանքով կհասնեն նախանշված ցուցանիշներին։

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը

13-02-2020

Ընդգծվել է‚ որ ծրագրի իրականացման մարտավարությունն այնպիսին է‚ որ այն ոչ միայն պետք է ժամկետներում և որակով իրականացվի‚ այլև ՀՀ տնտեսությունը և ՀՀ բնակչությունն այդ ծրագրից պետք է ստանան սոցիալ-տնտեսական օգուտներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը

12-02-2020

Միայն 2019 թվականին նշված ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ են տարվել հանրապետության 7 մարզի (Արարատ‚ Արմավիր‚ Տավուշ‚ Վայոց ձոր‚ Շիրակ‚ Լոռի‚ Արագածոտն) 30 բնակավայրով անցնող մի շարք ճանապարհների վրա‚ որոնցից օգտվում է ավելի քան 56 հազար բնակիչ։

Կարդալ ավելին

Պարզաբանում. Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների դժգոհությունը կապ չունի «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ

10-02-2020

Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

Կարդալ ավելին