Սյունիքի մարզպետարանում ներկայացվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի նախագիծը

14-02-2019

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային իրազեկման հանդիպում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի (Սիսիան-Քաջարան հատված) վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նշված հատվածի նախագիծը: Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ազդակիր համայնքների և մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները, բնակավայրերի, ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչներ: Նախագիծը ներկայացրել են և հանդիպման մասնակիցների հարցերին պատասխանել են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածը կսկսվի Իշխանասարի խաչմերուկից և կհասնի Լեռնաձոր: Այն 60 կմ է, և եթե ներկայում ավտոմեքենաներն այս նույն տարածքն անցնում են 120 կմ երկարություն ունեցող ճանապարհով՝ մոտ 2,5 ժամում, ապա նոր կառուցվելիք ճանապարհով հնարավոր կլինի այն անցնել մոտ 45 րոպեում՝ շրջանցելով Կապան-Գորիս ճանապարհի բարդ հատվածները:

Նախագծով ճանապարհը կունենա 9 թունել, 27 կամուրջ, երթևեկելի մասի լայնությունը կլինի 16,5 մ, որից 11,10 մ՝ ասֆալտապատ:

Ի դեպ, նախագծողները հանրային քննարկումներ էին անցկացրել նաև ազդակիր համայնքներում, և նախապես տեղերում հնչած առաջարկները տեղ էին գտել վերջնական նախագծում:

Մարզպետ Հունան Պողոսյանը մի շարք նկատառումներ ներկայացրեց մասնագետներին՝ մասնավորապես կարևորելով մեծ թվով կամուրջների անվտանգության և սպասարկման խնդիրը, նաև հետաքրքրվեց ճանապարհաշինության ընթացքում հողերի օտարման և փոխհատուցումների հարցով:

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ

17-06-2019

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ․հուլիսի 12-ը։

Կարդալ ավելին

Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը

13-06-2019

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին հատկացրել է 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության (խորհրդատվական ծառայություններ), 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են ճանապարհաշինության ընթացքում հաղորդակցուղիների հետ կապված հարցեր

13-06-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մ6-ի հիմնանորոգման ընթացքում հաղորդակցուղիների հետ կապված մի շարք խնդիրներ։

Կարդալ ավելին