Շահագործման հանձնումից հետո մեկ տարի ճանապարհահատվածը գտնվում է թերությունների վերացման ժամանակաշրջանում

14-05-2019

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 2018թ. դեկտեմբերին վերականգնվել և շահագործման է հանձնվել Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ ճանապարհը։ Շահագործման հանձնումից հետո մեկ տարի շարունակ ճանապարհահատվածը գտնվում է թերությունների վերացման ժամանակաշրջանում, և այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն կապառալու կազմակերպությունը պետք է վերացնի իր միջոցներով։

Այս ընթացքում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ինժեներները պարբերաբար այցելում են վերականգնված ճանապարհահատված, ուսումնասիրում այն։ Հերթական այցելության ընթացքում արձանագրվել է, որ ճանապարհի երթևեկելի մասը, մայթերը, ջրահեռացման համակարգը գտնվում են լավ վիճակում, սակայն նկատվել են որոշ թերություններ։ Մասնավորապես, որոշ տեղամասերում մայթերի և կողնակների վրա առկա են խոտաբույսեր, կմ 1+869.82 կամրջի անվահրիչների ներկը թափված է, նկատվել են որոշ թերություններ կմ 2+058.1 կամրջի դեֆորմացիոն կարերում։

Կապալառու կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել թերությունները։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ

24-05-2019

Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00։

Կարդալ ավելին

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

24-05-2019

Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, ժայռապայթեցման աշխատանքների հետևանքով Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Կապալառուները, տեխհսկողն ու պատվիրատուն քննարկեցին կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցեր

24-05-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և նախանշվեցին աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու շինտեղամասերը կապալառուների տնօրինմանը հանձնելու գործընթացը։

Կարդալ ավելին