Հայտարարվել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ճանապարհահատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ

15-01-2019

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»    ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է թվով 10 ճանապարհային հատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ։ Մրցույթներն իրականացվելու են «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան:

3-րդ տարվա ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Հայաստանի Հանրապետության 7 (յոթ) մարզերի 20 (քսան) համայնքների ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի շուրջ 53 կմ ճանապարհ։

Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական  աշխատանքների իրականացման փորձ և  ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ 

Հայտերը պետք է ներկայացվեն միայն   էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ փետրվարի 08-ը։

 

 

 

Վերջին նորությունները

Հանրային իրազեկման հանդիպումների ժամանակացույց

19-04-2019

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Շիրակի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին:

Կարդալ ավելին

Ապրիլի 17-ին Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

16-04-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 17-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Հանրային իրազեկման հանդիպում Տրանշ-5-ի շրջանակում

15-04-2019

Ներկաները ծանոթացան նաև նախնական նախագծին, անդրադարձան իրենց հուզող հարցերին՝ ստանալով պատասխաններ։

Կարդալ ավելին