Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի (Տրանշ-3) ճանապարհահատվածում կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունը շարունակում է աշխատանքներ տանել ճանապարհի անցանելիության որակը բարձրացնելու ուղղությամբ։ 
 
Համապատասխան տեխնիկայով հարթեցվում է մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհի երթևեկելի մասը։
 
Տրանշ-3-ի տեխհսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ինժեներին հանձնարարված է պատշաճ վերահսկել տրված հանձնարարությունների կատարման ընթացքը։ 
 
Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Վերջին նորությունները

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

14-03-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

Կարդալ ավելին

Վերացվում են բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները

14-03-2019

Մեքենաների համար դժվարանցանելի հատվածներում այսօր արդեն տեղադրվում է ավազակոպճային շերտ։ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ծրագրի ղեկավար Դավիթ Ազատյանը նշեց, որ մշտական շփման մեջ են բնակչության հետ և անմիջապես կարձագանքեն ցանկացած խնդրի։

Կարդալ ավելին