Ճանապարհաշինական ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին

15-10-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ճանապարհաշինական ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական գործոնին։ Ինչպես տեղեկացնում է կազմակերպության բնապահպանական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Գևորգ Աֆյանը, բոլոր ծրագրերն իրականացվում են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պայմաններին համապատասխան, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նման պահանջի բացակայության ծրագրերի: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտություն չպահանջող ծրագրերի համար, դոնոր կազմակերպությունների ուղեցույցների համաձայն, մշակվել են համապատասխան փաստաթղթեր։ Օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի  Տրանշ-1-ի համար մշակվել է նախնական բնապահպանական գնահատման հաշվետվություն, իսկ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի դեպքում՝ բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթ:

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության յուրաքանչյուր ծրագրի կամ վերանորոգվող ճանապարհահատվածի համար մշակվել են բնապահպանական կառավարման պլաններ: Կապալառու կազմակերպություններն այդ պլանների պահանջների իրագործման և ժամանակացույցի հստակեցման նպատակով կազմել են կապալառուի բնապահպանական կառավարման պլաններ: Նշված միջոցառումները կոչված են հնարավորինս մեղմելու ճանապարհաշինության աշխատանքների ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության բնապահպանական ազդեցությունների կառավարման ծառայությունն իրականացնում է բոլոր ծրագրերի շրջակա միջավայրին առնչվող հարցերի կառավարում: Ծրագրի ինժեներների կազմակերպությունների բնապահպանության մասնագետները կատարում են շինարարական աշխատանքների մոնիթորինգ ամսական կտրվածքով, իսկ կապալառուների բնապահպանության մասնագետները՝ շաբաթական կտրվածքով՝ ստուգելու համար շինարարական աշխատանքների համապատասխանությունը ծրագրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանների պահանջներին: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են խորհրդակցություններ, և իրականացվում են չնախատեսված ստուգայցեր վերահսկման կամ խնդրահարույց հարցերին լուծումներ գտնելու նպատակով: Օրական կտրվածքով շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացուցիչ միջոցառումների իրականացման համար պատասխանատու են տեղամասային ինժեներները:

Գևորգ Աֆյանի տեղեկացմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացուցիչ միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար իրականացվում են վերապատրաստման դասընթացներ և իրազեկվածության բարձրացմանը միտված քննարկումներ ինժեներների և կապալառուների աշխատակիցների համար՝ հատկապես ուշադրություն դարձնելով նոր հավաքագրված աշխատակիցների վրա: Նախքան շինարարական աշխատանքների սկսելը հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված հանդիպումներ են իրականացվել շինարարական աշխատանքների հետևանքով ազդեցության ենթարկվող համայնքների բնակիչների համար: 

Մինչ շինարարական աշխատանքների սկսելը նախապես համաձայնեցված և հաստատված վայրերում իրականացվել են աղմուկի, վիբրացիայի, ջրի, օդի որակի ելակետային չափումներ, որոնք համեմատվում են շինարարության ընթացքում ամսական կտրվածքով պարբերաբար իրականացվող չափումների հետ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներում նախքան շինաշխատանքների սկսելը կատարվել են հնագիտական պեղումներ: Տրանշ-2-ում հնագիտական պեղումներ իրականացվել են 11, իսկ  Տրանշ-3-ում՝ 5 տեղամասերում:

Տրանշ-2-ի երկայնքով հնագիտական պեղումներ են անցկացվել Ագարակի պատմամշակութային արգելոցում, Աղձք-1 դամբարանադաշտում, Արուճի հնագիտական համալիրում, Ագարակի Հելլենիստական քաղաքի ավերակներում, Կաքավաձորի դամբարանադաշտում, Ներքին Բազմաբերդ դամբարանադաշտում, Սասնաշեն հնագիտական համալիրում, Դավթաշեն հնագիտական համալիրում, Կաթնաղբյուր հնագիտական համալիրում, Թալինի դամբարանադաշտում, Փարպիի Ներքին նավեր տեղամասում։ Պեղումների արդյունքում Ներքին Սասնաշենում hայտնաբերվել է նոր հնագիտական վայր։ Ագարակ պատմաշակույթային արգելոցի տարածքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, որոնց պահպանման նպատակով նախատեսվել և իրականացվում է շրջանցիկ ճանապարհի նախագծի մշակում:

Տրանշ 3-ի երկայնքով իրականացվել են հնագիտական պեղումների Եղնասարի հնագիտական համալիրում, Մաստարայի մեծ դամբարանաբլուրում, Մաստարա-1 և Մաստարա-2 հնագիտական համալիրներում, Հայրենյացի միջնադարյան գյուղատեղիում։

Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված անմիջական ազդեցության ենթարկվող հնագիտական հուշարձաններից է Բենիամին հնագիտական համալիրը, որի ազդեցության ենթարկվող հատվածում նախատեսված էին փրկարարական հնագիտական պեղումներ։  2018թ. հունիսին Բենիամին համայնքում տեղի ունեցած հանրային խորհրդակցության արդյունքում հանրության և հնագետների առաջարկով որոշվել է համալիրի վրա ազդեցությունը նվազեցնելու և դեպի համայնք մուտք ապահովվող ճանապարհային հանգույցի տեղը համայնքի բնակչության դիրքորոշմանը համապատասխանեցնելու նպատակով իրականացնել Բենիամինին հարակից ճանապարհահատվածի նոր նախագծի մշակում:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում մշակվող նախագծային աշխատանքների ընթացքում կազմվել են Տրանշ-5 (Գյումրի քաղաքի շրջանցիկի և Գյումրի-Բավրա ճանապարհային հատվածներ) և Տրանշ-4 (Սիսիան-Քաջարան 60կմ հատված) ճանապարհահատվածների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունները:

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը

13-02-2020

Ընդգծվել է‚ որ ծրագրի իրականացման մարտավարությունն այնպիսին է‚ որ այն ոչ միայն պետք է ժամկետներում և որակով իրականացվի‚ այլև ՀՀ տնտեսությունը և ՀՀ բնակչությունն այդ ծրագրից պետք է ստանան սոցիալ-տնտեսական օգուտներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը

12-02-2020

Միայն 2019 թվականին նշված ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ են տարվել հանրապետության 7 մարզի (Արարատ‚ Արմավիր‚ Տավուշ‚ Վայոց ձոր‚ Շիրակ‚ Լոռի‚ Արագածոտն) 30 բնակավայրով անցնող մի շարք ճանապարհների վրա‚ որոնցից օգտվում է ավելի քան 56 հազար բնակիչ։

Կարդալ ավելին

Պարզաբանում. Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների դժգոհությունը կապ չունի «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ

10-02-2020

Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

Կարդալ ավելին