ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվեցին ընթացիկ հարցեր

15-11-2018

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նոյեմբերի 15-ին հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6)՝ ԱԶԲ կողմից ֆինանսավորվող հատվածներում իրականացվող շինաշխատանքների ընթացքը։

Վազգեն Պետրոսյանը հանդիպման սկզբում ներկայացրել է օրերս Վրաստան կատարած գործուղման ընթացքից մանրամասներ, որոնք մասնավորապես վերաբերում էին Վրաստանում ասֆալտբետոնե ծածկով կառուցված ճանապարհների որակին, դրանց ձմեռային սպասարկմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1 հատվածում կապալառու կազմակերպության՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության կողմից թերությունների վերացման գործընթացին։

Արծարծվեցին Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներում իրականացված աշխատանքների ծավալները, ֆիզիկական առաջընթացը։ Ներկայացվեցին նաև Մ6 միջպետական ավտոճանապարհի երկրորդ հատվածում այս պահին կատարվող աշխատանքները։ 

 

 

 

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին