Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հունվարի 16-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ծրագրի ղեկավար Օժան Թահմասեբիի և Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ընթացիկ աշխատանքներին։ Կողմերը, մասնավորապես, խոսել են տեխնիկական առաջադրանքի, նախագծի իրականացման ժամկետների մասին։ Նշվել է, որ կամրջի նախագծի վերջնական տարբերակն ունենալու համար անհրաժեշտ է կատարել որոշակի ճշգրտումներ, քննարկել որոշ տեխնիկական պայմաններ։ Շեշտվել է ծրագիրը նախանշված ժամկետներում և որակով իրականացնելու խնդիրը։  

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ իրենց հնարավորությունների սահմաններում կաշխատեն լուծել առաջացած խնդիրները, որպեսզի դրանք չխոչընդոտեն աշխատանքների առաջընթացին։

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Հիշեցնենք, որ Հայաստանը և Վրաստանը միացնող Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի։ Կամրջի լայնությունը մի քանի անգամ կգերազանցի ներկայիս կամրջին, ինչը կկրճատի սահմանահատման ժամանակատարությունը և կավելացնի թողունակությունը, իսկ ներկայիս կամուրջը կմնա ռեզերվում, ինչը կբարձրացնի անցակետի անվտանգության մակարդակը:

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին