Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Հանդիպում Ասիական զարգացման բանկի միջազգային բնապահպանական փորձագետ Դունկան Լանգի և ԱԶԲ բնապահպանական խորհրդատու Արմինե Եդիգարյանի հետ։ 

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։ 

Հանդիպման ընթացքում ՊՈԱԿ-ի և ԱԶԲ-ի ներկայացուցիչները քննարկել են նշված ճանապարհահատվածներում կատարված դիտարկման արդյունքները։

 

Վերջին նորությունները

Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

24-06-2019

2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

21-06-2019

Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Կարդալ ավելին

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

19-06-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

Կարդալ ավելին