Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

16-05-2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մայիսի 16-ին հանդիպել է նախարարության ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանը, ՊՈԱԿ-ի ինժեներներ։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, ներկայացնելով ճանապարհաշինության ոլորտի ծրագրերը, ընդգծել է, որ 2019 թվականին նախատեսված է իրականացնել աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ։ Նա շեշտել է, որ ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ։ «Աշխատանքները պետք է իրականացվեն որակով, պատշաճ և ժամանակին, գրաֆիկից շեղումներն անթույլատրելի են»,- նշեց նախարարի տեղակալը։

Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։

Պարոն Բադալյանը նկատեց, որ հաճախ լինելու են այցելություններ շինհրապարակներ, շինարարական բազաներ՝ տեղում ուսումնասիրելու աշխատանքների ընթացքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր։ Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները անդրադարձել են շինարարների բարձրացրած հարցերին՝ տալով սպառիչ պատասխաններ։

 

Վերջին նորությունները

Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Բնակչությանը նվազագույն անհանգստություն պատճառելու համար «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի ընթացքում առաջացած փոսերը։

Կարդալ ավելին

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

19-08-2019

Օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

16-08-2019

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Կարդալ ավելին