Դիտակ և Ջրաշեն համայնքներում այսուհետև կերթևեկեն վերանորոգված ավտոճանապարհով

16-11-2018

Մոտ մեկ ամիս առաջ Արարատի մարզի Դիտակ և Ջրաշեն գյուղերի բնակիչները, ընդունելով Համաշխարհային բանկի պատվիրակությանը, երախտագիտություն հայտնեցին իրենց համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհի վերանորոգմանն աջակցելու համար։ Այսօր արդեն Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված համայնքներ և դիտարկել իրականացված աշխատանքները։

Վերանորոգված 2,116 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 0,75 կմ-ն անցնում է Դիտակ համայնքով, 1,366 կմ-ն՝ Ջրաշենով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, անցած յոթ ամիսների ընթացքում վերանորոգել է ճանապարհի հողային պաստառը, տեղադրել ասֆալտբետոնե պատվածք, վերանորոգել է ջրահեռացման համակարգը, տեղադրել է նոր երկաթբետոնե վաքեր և մետաղական խողովակներ։ Կառուցվել են մայթերը, իջատեղերն ու կողնակները, տեղադրվել ճանապարհային նշաններ, անվտանգության էլեմենտներ, կատարվել է գծանշում, իրականացվել են այլ աշխատանքներ։  

Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը նկատեց, որ զարմացած են կատարված աշխատանքների ծավալով ու որակով, չէին պատկերացնում, որ նման մեծ մասշտաբի աշխատանք պետք է արվի համայնքի համար։ Նա կարևորեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագիրը՝ քանի որ ճանապարհները ռազմավարական նշանակության ենթակառուցվածք են։

Համայնքի բնակիչների հետ զրույցներում և՜ շինարարը, և՜ հանձնաժողովի անդամները շեշտեցին հետագայում գյուղացիների կողմից ճանապարհը խնամքով շահագործելու անհրաժեշտությունը, որպեսզի այն առավել երկար ծառայի բնակչությանը։ Շինարարները նկատեցին նաև, որ համայնքի բնակիչները երբեմն մեքենաները կայանում են մայթերին, ինչն անթույլատրելի է, քանի որ կարող է մայթերի քայքայման պատճառ դառնալ։

Շինարարներն ընդգծեցին նաև, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը մեծապես նպաստում է տեղական շինարարական կազմակերպությունների հզորացմանը։

Տեղեկացնենք, որ Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: 

 

 

Վերջին նորությունները

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Կարդալ ավելին

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

14-03-2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

Կարդալ ավելին