Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

 

Հունվարի 17-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ` Նարենդրա Սինգրուի գլխավորությամբ։ ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։ Բանկի պատվիրակության հետ անդրադարձ է եղել առաջիկայում նախատեսվող Տրանսպորտային տարածաշրջանային համաժողովի օրակարգին։

Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև առաջիկա օրերին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2, Տրանշ-3, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի շինհրապարակներ այցելության հետ կապված հարցեր։

 

 

 

Վերջին նորությունները

Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Բնակչությանը նվազագույն անհանգստություն պատճառելու համար «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի ընթացքում առաջացած փոսերը։

Կարդալ ավելին

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

19-08-2019

Օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

16-08-2019

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Կարդալ ավելին