Կայացել է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 26-ի 508-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների նիստը

17-12-2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 26-ի 508-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող 8 կմ հատվածի նախագծային փաստաթղթերը։

Օրակարգային հարցերից էր նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի շրջանակներում վերակառուցվող Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախագծային փաստաթղթերի ներկայացումը։

Հանձնաժողովի անդամներին հատկացվել են նախագծային փաստաթղթերը, առաջարկվել է ներկայացնել դրանց վերաբերյալ դիտարկումներն ու կարծիքները։

 

 

Վերջին նորությունները

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին