Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Բնապահպանական և սոցիալական երաշխիքներն ու բողոքների լուծման մեխանիզմները» թեմայով հանդիպում, որին մասնակցում էին ճանապարհները վերականգնող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նման հանդիպումներ տեղի են ունենում պարբերաբար՝ կապալառուների հետ պայմանագրեր կնքելուց հետո։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը նշեց, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Հանդիպման ընթացքում նշվեց, որ ծրագրի իրականացման ժամանակ պետք է աշխատել խուսափել շրջակա միջավայրի վրա ազդեցություն թաղնելուց կամ նվազագույնի հասցնել, մեղմել կամ փոխհատուցել հասցված վնասներն ու ապահովել բնապահպանական կայունությունը։ Մշակվել է բնապահպանական սոցիալական կառավարման շրջանակ, որը նկարագրում է, թե ինչ հնարավոր էկոլոգիական ազդեցություններ կարող են ծագել, ինչ մեղմող միջոցառումներ է պետք նախատեսել և ընդհանրապես՝ ինչպես գործել։

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին